Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Ասում են...

Ասում են...
09.07.2019 | 01:10

...թե Արարատ Միրզոյանն իր վերջին երկարատև և բուռն «վոյաժների» ժամանակ (Մոսկվա, Կիպրոս) հետաքրքիր «դաստիարակչական» վիճակի մեջ է հայտնվել։ Կիպրոս-Մոսկվա թռիչքի ժամանակ Մոսկվայում, ինչպես մնացյալ «մահկանացու» ուղևորներին, տրանզիտ գոտում պարտադրել են «հանվել»` գոտին, մնացյալը հանել, նոր անցնել անվտանգության սարքի միջով, ինչն էլ վերջինս բարեխղճորեն արել է: Բայց խնդիրն այլ է. ժամանակին, երբ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն էր նույն բարեխղճությամբ անցել անվտանգության սարքերի միջով, նրան ուղեկցող Սասուն Միքայելյանն ու նիկոլականները անչափ բուռն էին արձագանքել այդ փաստին, տևական ժամանակ «գըմփ-գըմփ-հու»-ն չէր դադարում. այսօր թավշիստներից ոչ մի ձայն, ոչ մի ծպտուն չի լսվում վերարկուն այլոց օգնությամբ հագնող, շորերն ինքնուրույն հանող Արարատ Միրզոյանի գեոքաղաքական «տապալումների» մասին:

Դիտվել է՝ 19171

Մեկնաբանություններ